Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունն ընթացք է տվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը
Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին Panorama.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 25-ին։ Չնայած, որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար, տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։
Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոսը հերքել է, թե տեսանյութերում ինքն է։