Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 10.7 միլիարդ դոլարի պայմանագիր՝ Eurofighter Typhoon կործանիչների մատակարարման համար
Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր է կնքել 20 Eurofighter Typhoon կործանիչ ինքնաթիռների գնման համար՝ վճարելով 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (10.7 միլիարդ դոլար)։ Այս մասին հայտարարվել է Անկարա այցելող Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Սա Մեծ Բրիտանիայում արտադրված կործանիչների առաջին պայմանագիրն է 2017 թվականից ի վեր և ոլորտի ամենամեծը վերջին 20 տարիների ընթացքում։ Դաունինգ սթրիթը պարզաբանել է, որ գործարքը կաջակցի Մեծ Բրիտանիայում 20,000 աշխատատեղի ստեղծմանը։ Առաջին ինքնաթիռների մատակարարումը նախատեսված է 2030 թվականին։
Հուլիսին Financial Times-ը, հղում անելով Unite արհմիության ներկայացուցչին, հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում Eurofighter Typhoon-ի արտադրությունը դադարեցվել է պատվերների բացակայության պատճառով։
Eurofighter Typhoon-ը արտադրվում է համաեվրոպական Eurofighter կոնսորցիումի կողմից, որը ներառում է BAE-ն, Airbus-ը և Leonardo-ն։ Նրանցից յուրաքանչյուրը արտադրում է ինքնաթիռի տարբեր մասեր, և յուրաքանչյուր մասնակից երկիր ունի իր սեփական վերջնական հավաքման գիծը. եթե երկիրը պատվիրում է ինքնաթիռ կամ կնքել է արտահանման պայմանագիր, ապա այն հավաքում է դրանք։ Մեծ Բրիտանիայի գործարանը շարունակում էր արտադրել ֆյուզելյաժներ՝ այլ երկրներից ստացված պատվերները կատարելու համար, սակայն վերջնական հավաքումը տեղի էր ունենում Մեծ Բրիտանիայից դուրս։