Սրբապղծություն, անհավատների հավաք. Ինչպես են օգտատերերն արձագանքել «պատարագ»-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը
Հասարակություն
10:21 27/10/2025
Հայաստան

Սրբապղծություն, անհավատների հավաք. Ինչպես են օգտատերերն արձագանքել «պատարագ»-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը

Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ավետիսյանի կողմից մատուցած «պատարագին» մասնակցելուց հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Շատ օգտատերեր գրառման ներքո արձագանքել են «ամեն»-ով, «վարչապետ ջան»-ով, օրհնել են Փաշինյանին։

Սակայն ավելի մեծ թվով մարդիկ քննադատել են թե կարգալուծ հոգևորականի կողմից կատարված արարողությունը, թե դրան Փաշինյանի մասնակցությունը։

Ահա արձագանքներից մի քանիսը.

«Խելագարվել կարելի է էս ամեն ինչից, անինքնասերների ու տգետների հավաք և ոչ թե Սուրբ Պատարագ»։

«Անհավատների հավաք»։

«Սրբապղծություն»։

«Բա փաշազադեին ինչի՞ չէիք հրավիրել, չէ որ  իրա հրահանգով էր էս ամենը»։

«Չե՞ք տեսնում, որ մարդկանց միջև անհամաձայնություն եք առաջացնում և հայերին խմբերի եք բաժանում»։

«Հետաքրքիր է, այդտեղ գտնվողների քանի տոկոսն էր անցած կիրակի կամ վերջին ամսում Պատարագի մասնակցել»։

«Նիկոլ ԵԿԵՂԵՑԻՆ էլ պղծեցիր քո եսի համար, ես սպասում եմ քո համար ԱՍՏԾՈ պատիժը, որը շատ դաժան է լինելու»։

«Վայ, ո՜նց եմ ամաչում, որ ձեզ նմանները մեր խեղճուկրակ երկիրը պիտի կառավարեն: Ո՜նց եմ ամաչում, որ էս սուրբ երկիրը ավիրակ դարձրեցիք:

Ո՜նց եմ երազում էն պահի մասին, երբ էլ ձեր տգետների թագավորությունը կվերանա մեր երկից»։

«Վարչապետի շոու ներկայացումը, առանց տոմսերի»։

«Ձեր կառավարման ողջ ընթացքում երբեք պատարագների չեք մասնակցել` նույնիսկ տաղավար տոներին, իսկ այսօ՞ր»։

«Երկրի ղեկավարը ժողովրդին համախմբելու համար է, ոչ թե այսպես պառակտելու»։
 

Լուսանկարներն իր էջում հրապարակել է նաև կարգալույծ քահանան։ Ի պատասխան օգտատերերից մեկը գրել է.

«Տեղի ունեցածը Սուրբ Պատարագ չի։ Թե բա քահանա ես։ Եկեղեցում ծափեր տալը, Նիկոլ գոռալը նորմա՞լ են։ Դու այլևս քահանա չես, չես էլ եղել։ Վաղուց ծրագրավորված ներմուծվել ես Եկեղեցի։ Ամեն քրիստոնյա գիտի, թե ինչ խորհուրդ ունի Սուրբ Պատարագը, թե ինչ Ահեղ խորհուրդ ունի ու եթե չպատրաստված ես մոտենում Հաղորդության դա դատապարտարտանք ա, ոչ թե փրկություն ու իրական քրիստոնյան թեկուզ մի փոքր չպատրատ լինելու համար չի մոտենում այդ Սուրբ Խորհրդին։ Բա դու «քահանա» լինելով չգիտե՞ս դրա մասին ու այս ձևով մեղքի մեջ ես ընկնում ու մեղքի մեջ գցում այլոց։ Ուրեմն քեզ համար Պատարագը ոչինչ է, դու չես հավատում Աստծուն, դու ի սկզբանե այլ ծրագրով ես Եկեղեցում։ Բայց քեզ ուղղակի օգտագործելու են ու դեն շպրտեն։ Իսկ հանդերձյալ կյանքում նիկոլի հետ միասին միայն դժոխքնա սպասվում»։

«Ինքդ էլ լավ հասկանում ես, թե ինչ է նշանակում, երբ կարգալույծ քահանան պատարագ է մատուցում։ Ուղղակի դուք քեզ խաբում ես։  Ուսանողական տարիներին քեզ սովորեցրել են, որ կարգալույծն արդեն սովորական մարդ է, իրավունք չունի նույնիսկ սքեմին դիպչելու, բայց դու անցած սատանայի կողմը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբապղծություն, անհավատների հավաք. Ինչպես են օգտատերերն արձագանքել «պատարագ»-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը