Հենց ինքնաթիռի դռան մոտից կալանավորեցին․ Նարեկ Մալյան
Իրավունք
20:18 28/10/2025
Հայաստան

Հենց ինքնաթիռի դռան մոտից կալանավորեցին․ Նարեկ Մալյան

«Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մալյանը, որը ևս ժամանեց Հայաստան։

«Դռան մոտից եկան կալանավորեցին, տարան, դա կարող եմ ասեմ։ Գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, ինքնաթիռից դուրս եկավ»,- շարունակեց Մալյանը։

Մալյանի փոխանցմամբ՝ Համբարձումյանը տեղյակ էր, որ կալանավորվելու է։

«Իմ համար զարմանալի արիություն, զարմանալի խիզախություն։ Բավական մեծ ժամկետի հետ գործ ունենք՝ 6 տարուց ավելի,բայց  ասեց՝  ես  առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, ես չեմ կարող հեռու մնալ, երկրից դուրս մնալ և  որոշեց ու եկավ»,- պատմեց Մալյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենց ինքնաթիռի դռան մոտից կալանավորեցին․ Նարեկ Մալյան