Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել
Հասարակություն
14:23 28/10/2025
Հայաստան

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել

Թուրքիայի Բալըքեշիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, իսկ գրանցվել է 4 բալից ավելի ուժգնությամբ 12 հետցնցում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեշիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ և զգացվել է մի քանի նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էին Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգները։ Սինդիրիում՝ երկրաշարժի էպիկենտրոնի մոտ, փլուզվել է երեք շենք և մեկ խանութ։

«Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, որոնցից բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Զոհեր չկան։ Գրանցվել է 4 բալից ավելի ուժգնությամբ տասներկու հետցնցում»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել