Հովհաննավանքում պատարագ է մատուցել համապատասխան սպասավորը, որին մենք մասնակցել ենք և իրեն շնորհակալ ենք. Սուրեն Թովմասյան
Քաղաքական
13:58 28/10/2025
Հայաստան

Հովհաննավանքում պատարագ է մատուցել համապատասխան սպասավորը, որին մենք մասնակցել ենք և իրեն շնորհակալ ենք. Սուրեն Թովմասյան

«Հովհաննավանքի պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և դրան բացառապես դրական եմ վերաբերվում, այն տեսանկյունից, որ եթե գոյություն ունեն կարգեր և կանոններ՝ բոլորս ենք պարտավոր հետևել այդ կանոններին և՛ պետական պաշտոնյաները, և՛ եկեղեցական այրերը»,-ԱԺ միջանցքում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Նա հայտնեց, որ կարգալույծ արված քահանան մատուցել է հագեցած ծառայություն, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրան։

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ասեմ, որ պատարագ է մատուցել համապատասխան սպասավորը, որին մենք մասնակցել ենք և իրեն շնորհակալ ենք»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը, հերքեց, որ Փաշինյանի կոչով է մասնակցել և հավալեց. «Ես մասնակցում եմ այն պատարագներին, որոնց ցանկանում եմ և այն անարգանք չէ Եկեղեցու նկատմամբ»։

Պատասխանելով հարցին, թե նա մասնակցում է Փաշինյանի «Վեհարանը՝ վեհին» կարգախոսով շարջմանը՝ Թովմասյանն ասաց. «Վեհարանը պետք է այն կարգավիճակում լինի, որ կարգուկանոնը և ամեն ինչը պահպանված լինի սահմանված ընթացակարգերին համաձայն»։

Նա հայտնեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր համարվում է բացառապես ՀՀ-ն և ՀՀ կառավարությունն ու օրենսդիր մարմինն է որոշել, թե ում է այս կամ այն հողը պատկաում, իսկ Հովհաննավանքի դեպքում կառավարությունն է որոշել, թե ում է պատկանում, նա ասաց, որ շինությունը հնարավոր է Եկեղեցուն պատկանի, բայց  հողը միանշանակ ՀՀ-ին է պատկանում, բայց ստույգ չպատասխանեց, թե ինչ կարգավիճակ ունի եկեղեցին։

Կադաստրի կոմիտեի նախագահը նաև չբացառեց, որ վերանայվի Եկեղեցուն պատկանող գույքի կարգավիճակը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder