Արմավիրի մարզում 10 հազար վոլտ լարման էլեկտրալարի կտրվելու պատճառով 36 ոչխար է հոսանքահարվել
Հասարակություն
15:45 28/10/2025
Հայաստան

Արմավիրի մարզում 10 հազար վոլտ լարման էլեկտրալարի կտրվելու պատճառով 36 ոչխար է հոսանքահարվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի: 

«Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար: 

Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին: 

Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից: Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder