Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե մարդիկ Հայաստանում դատվել են կարծիքի համար, զգույշ եղեք. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
«Հայաստանը թեկնածու երկիր է, պետք է լուծել ներքին խնդիրները»,-Երևանում ընթացող Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը։
Ըստ նրա, հարցը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը փակ լինելու մասին է, այլ թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի քաղաքներում։
«Եթե կաշառքի համար են մարդուն դատում,... բայց եթե իրենց կարծիք համար են իրենք դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, ուշադիր եղեք, զգույշ եղեք։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասաց Նաչո Սանչես Ամորը։