«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը
Օրվա մամուլ
08:42 28/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը, որը տնային կալանքի տակ է գտնվում, ու քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացվել։

Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, և դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը