Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ
Հասարակություն
22:10 28/10/2025
Հայաստան

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ

Շարունակվում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։

Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ