3-ամյա Տիգրանի անհետ կորելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
16:52 28/10/2025
Հայաստան

3-ամյա Տիգրանի անհետ կորելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Panorama.am-ն այս մասին տեղեկացավ քննչական կոմիտեից։  Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
3-ամյա Տիգրանի անհետ կորելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ