Շատ լավ, խելացի երեխա է Տիգրանը. Ծափաթաղի մանկապարեզի աշխատակցուհի
Հասարակություն
15:15 28/10/2025
Հայաստան

Շատ լավ, խելացի երեխա է Տիգրանը. Ծափաթաղի մանկապարեզի աշխատակցուհի

«Շատ լավ, խելոք, համեստ, խելացի ընտանքի է։ Շատ լավ, խելացի երեխա է։ Հրաշք լինի, գտնվի երեխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծափաթաղ գյուղի մանկապարեզի աշխատակցուհին՝  Էմմա տատիկը՝ խոսելով կորած 3-ամյա Տիգրանի մասին, ով հաճախել է իրենց մանկապարտեզ։

 Նա նշեց, որ խոսակցությունների համաձայն՝ երեխան կորելու պահին մեծ եղբոր հետ է եղել, ով չի խոսում։

«Ուշադիր ընտանիք է, երեխան մաքուր, կոկիկ հաճախում էր մանապարտեզ։ Շատ ակտիվ երեխա է։ Մի անգամ երկու կոնֆետ բերեց ու ասաց՝ Էմմա տատիկ, քեզ համար եմ բերել։ Ասում եմ՝  ինչու ես տալիս, ասում է՝ ճանապարհին ինձ տեսում ես, կոնֆետ տալիս, ես էլ քեզ եմ տալիս»,- պատմեց  Ծափաթաղի բնակչուհին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ լավ, խելացի երեխա է Տիգրանը. Ծափաթաղի մանկապարեզի աշխատակցուհի