Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը խաղաղության մասին խոսելիս այս անգամ ընդհանրապես չի հիշատակել Հայաստանի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ խաղաղության մասին խոսելիս մի քանի անգամ շփոթել ու Հայաստանին ներկայացրել է որպես Ալբանիա, այս անգամ ընդհանրապես չի հիշատակել մեր երկրի անունը, խոսել միայն Ադրբեջանի մասին։ Նրա խոսքով, երկրների միջև ձեռք բերված խաղաղությունը հրաշալի է որակել նաև նախագահ Պուտինը։ Նկարագրելով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Թրամփն ասել է, որ կողմերը մոտեցան, մոտեցան իրար, ապա գրկեցին։
«Շատ լավ երկրներ են, շատ լավ առաջնորդներ։ Մեկը ղեկավարում է 22 տարի, մյուսը՝ 7»,-մասնավորապես նշել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփի՝ Հայաստանը Ալբանիայի հետ մի քանի անգամ շփոթելը ծաղրել էր Ալբանիայի վարչապետը։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել էր, որ նեղացած է նրանից, քանի որ չի շնորհավորել իրեն խաղաղությանհասնելու համար։