Թրամփը խաղաղության մասին խոսելիս այս անգամ ընդհանրապես չի հիշատակել Հայաստանի անունը
Քաղաքական
10:46 29/10/2025
Աշխարհ

Թրամփը խաղաղության մասին խոսելիս այս անգամ ընդհանրապես չի հիշատակել Հայաստանի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ խաղաղության մասին խոսելիս մի քանի անգամ շփոթել ու Հայաստանին ներկայացրել է որպես Ալբանիա, այս անգամ ընդհանրապես չի հիշատակել մեր երկրի անունը, խոսել միայն Ադրբեջանի մասին։ Նրա խոսքով, երկրների միջև ձեռք բերված խաղաղությունը հրաշալի է որակել նաև նախագահ Պուտինը։ Նկարագրելով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝  Թրամփն ասել է, որ կողմերը մոտեցան, մոտեցան իրար, ապա գրկեցին։

«Շատ լավ երկրներ են, շատ լավ առաջնորդներ։ Մեկը ղեկավարում է 22 տարի, մյուսը՝ 7»,-մասնավորապես նշել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփի՝  Հայաստանը Ալբանիայի հետ մի քանի անգամ շփոթելը ծաղրել էր Ալբանիայի վարչապետը։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել էր, որ նեղացած է նրանից, քանի որ չի շնորհավորել իրեն խաղաղությանհասնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը խաղաղության մասին խոսելիս այս անգամ ընդհանրապես չի հիշատակել Հայաստանի անունը