Դպիրը ո՞րն է, կներեք. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
15:35 29/10/2025
Հայաստան

Դպիրը ո՞րն է, կներեք. ՔՊ-ական պատգամավոր

«Դպիրը ո՞րն է, կներեք։ Ինչով եք ենթադրում, որ դպիր է։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակով է մասնակել եկեղեցական արարողությանը, բայց մամուլից տեսա, որ մեր երիտասարդական թևի անդամներից է եղել»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ–ականը որպես դպիր մասնակցել Հովհաննավանքում  հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Նա նշեց, որ կարող են ճշտել, թե ինչ կարգավիճակով է  մասնացել։ Տ.Սարգսյանը նաև նշեց, որ ինչքանով տեղյակ է,  որպես քահանա գործող ՔՊ կուսակցական անդամ չունենք։

 Ըստ նրա, ՀՀ Սահմանադրության համաձայն դպիրը  կարող է կուսակցական լինել։

Հարցին՝ Սահմանադրության ո՞ր հոդվածով, նա ասաց. «Այն, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կամքով անդամակցել տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների»։

Նշենք՝ պարզվել է, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ  Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած «պատարագի» մասնակից դաջվածքով դպիրը երիտասարդ ՔՊ-ական է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դպիրը ո՞րն է, կներեք. ՔՊ-ական պատգամավոր