Հայաստանի կառավարությունն այս պահին ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով Ադբեջանին պահանջ չի ներկայացնում. Արման Եղոյան
Քաղաքական
10:35 30/10/2025
Հայաստան

Հայաստանի կառավարությունն այս պահին ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով Ադբեջանին պահանջ չի ներկայացնում. Արման Եղոյան

Երևանում անցկացվող  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում  քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունվել է  «Արևելյան գործընկերության  ապագայի և ԵՄ ընդլայնման քաղաքականության ապագայի մասին՝ հանուն խաղաղության և կայունության տարաշրջանում» նախնական զեկույցը։ Այսօրվա նիստում, մինչև քվեարկությունը,  զեկուցողները  հանդես եկան ելույթներով, այնուհետև հնչեցին կարծիքներ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց դեռ երեքշաբթի իր կողմից բարձրաձայնված փոփոխության մասին։ Նա  առաջարկել էր հենց Հայաստանից կոչ անել, պահանջել Ադրբեջանին առանց որևէ պայմանի ազատ արձակելի հայ գերիներին, խոսել էր նաև արցախահայության՝ արժանապատիվ վերադարձ մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը շարունակեց. «Փոփոխությունը, որի մասին Արթուր Խաչատրյանը խոսում էր, հետևյալի մասին է՝ Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին և այլ պահվող  անձանց բաց թողնել։ Մենք դեմ չենք այս նախադասությունը։

Երկրորդ՝ երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված անձանց  անվտանգ վերադարձը հայրենիք։ Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք  պատասխանու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին Ադբեջանին նման պահանջ չեն ներկայացնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder