Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու փորձը մերժվեց։
Սպորտ
22:59 30/10/2025
Հայաստան

Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու փորձը մերժվեց։

Լիոնել Մեսսին կարճաժամկետ տեղափոխություն էր դիտարկում Սաուդյան Արաբիայի ակումբ՝ MLS-ի չորսամսյա ընդմիջման ընթացքում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրում է «L»-ն։

«Նա ցանկանում էր խաղալ Սաուդյան Արաբիայում՝ ամերիկյան լիգայի չորսամսյա ընդմիջման ընթացքում՝ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։ Ես առաջարկը ներկայացրեցի նախարարին, բայց նա հրաժարվեց թույլ տալ Մեսսիին գալ ընդամենը չորս ամսով», -բացատրել է Աբդուլլահ Համմադը՝ Էր-Ռիադում գտնվող տաղանդների զարգացման ակադեմիայի գլխավոր մենեջերը։

Նրա խոսքով՝ նախարարը սկզբունքային դիրքորոշում է ընդունել՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի լիգան չի ծառայի որպես մարզական ճամբար օտարերկրյա խաղացողների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder