Գինու համաշխարհային սպառման նվազման պատճառով 70 դրամով կսուբսիդավորվի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերման յուրաքանչյուր կիլիգարմը
Տնտեսություն
13:26 30/10/2025
Հայաստան

Գինու համաշխարհային սպառման նվազման պատճառով 70 դրամով կսուբսիդավորվի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերման յուրաքանչյուր կիլիգարմը

«Նախագծով առաջարկվում է աջակցություն ցուցաբերել Վայոց ձորի մարզում 2025 թվականի խաղողագործների կողմից արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի իրացման հարցում»,-գործադիրի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նրա խոսքով՝ ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում գինու սպառման նվազման միտում է նկատվում, որի արդյունքում մնացել են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ, այդ պատճառով էլ նվազել է խաղողի Արենի և Ոսկեհատ սորտերի նկատմամբ պահանջարկը:

Խոջոյանը նշեց, որ վերամշակողներն ընթացիկ տարում քիչ  են շահագրգռված իրականացնել խաղողի վերոնշյալ երկու սորտերի մթերումներ, և խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջարկով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները և մթերումներն իրականացնում են իրենց իսկ այգիներից:

«Ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը»,-ասաց փոխնախարարը և նշեց, որ առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերումները:

Նրա խոսքով, առաջարկվում է 2025 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ առնվազն 700 և ավելի կգ քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գինու համաշխարհային սպառման նվազման պատճառով 70 դրամով կսուբսիդավորվի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերման յուրաքանչյուր կիլիգարմը