Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Սարգսյանի կալանքը փոխելու միջնորդությունը կքննվի հաջորդ շաբաթ
«Վերստին դռնբացության անցնելու միջնորդություն իմ կողմից չներկայացվեց, քանի որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկություն պետք է հրապարակեի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի գործին։
Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի դեպքում կալանքն ընդհանրապես վերացնելու միջնորդությունը առավել քան ողջամիտ, լեգիտիմ և իրավաչափ է։ «Բայց հաշվի առնելով ներկա իրականությունը առ այն, որ կալանքները ռեկորդային ցուցանիշ ունեն, ցանկացած դեպքում մենք որոշեցինք անցնել ավելի, այսպես ասած՝ այսօրվա իրականության մեջ հնարավորություն ենթադրող միջնորդությանը՝ տնային կալանքը համակցված բավականին խոշոր չափի գրավով։ Արթուր Սարգսյանի եկամուտները հրապարակային են, բաց, քանի որ որպես պատգամավոր ներկայացնում է համապատասխան հայտարարագիր։ Վստահ եղեք՝ բավականին հիմնավոր միջնորդություն է ներկայացվել։ Դատարանը որոշեց հետաձգել քննությունը մեկ շաբաթով վերստին առաջիկա հինգշաբթի օրը քննարկելու ենք, այսինքն՝ շարունակելու ենք քննությունը միջնորդության»,- նշեց Վարդևանյանը։