Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն, ինչում հանիրավի մեղադրում են քաղբանտարկյալներին, իշխանականները արել ու անում են տասնապատիկ անգամ շատ ու փաստացի։ Նրանց էջերից կոչերի, դեպքերի սկրինները սոցցանցերում տարածվում են, ասելու, որ՝ եթե դա ապօրինություն է, ինչու դուք ձեզ էլ չեք դատում։
Հարց փաստաբան Վարազդատ Հարությունյանին.
- Պարոն Հարությունյան, կա՞ նախադեպի ինստիտուտ ՀՀ-ում։ Իրավունք ունի՞ մեղադրյալը, կամ որևէ այլ մեկը պահանջել նույն վերաբերմունքը մեղսագրվող նույն արարքի համար, ասենք Փաշինյանի կամ այլ պաշտոնյաների նկատմամբ ու հասնել արդյունքի։ Թե՞ հարցս միամիտ է։
Վ.Հ. - Մեղադրյալն իրավունք ունի վկայակոչել դրանք որպես խտրական վերաբերմունքի դրսևորում, սակայն իմպերատիվ ուժ այդ մյուս որոշումները չունեն։
- Ես հիշում եմ վարչականով հնարավորություն կար ասենք չվճարել տուգանքը, եթե նույն իրավիճակում ուրիշի չեն տուգանել։
Վ. Հ.- Վարչականում այդպես է. Կամայականության արգելքի սկզբունքն է գործում։
- Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ու ափսոս, որ գոնե այդ արգելքը չկա քաղբանտարկյալների դատապրոցեսում։
Ա. Ո.