Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանության գվարդիայի պետի հավանական թեկնածուներից մեկը ոստիկանության զորքերի նախկին հրամանատարն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում իր գործունեությունն է սկսելու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիան։
«Ոոստիկանության գվարդիայի պետի հավանական թեկնածուն օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայանն է, ով առաջիկայում հնարավոր է նշանակվի ոստիկանության գվարդիայի պետ։
Առաջիկայում նաև կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմում, ինչպես նաև ՊԾ Երևան քաղաքի գնդում և հնարավոր է ոչ միայն լինեն պաշտոնյաների տեղափոխություններ, այլև պաշտոնանկություններ, հիմնականում՝ Երևանի գնդում, և պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հանձնարարականն է, այն, որ Երևանում խցանումները դարձել են մի իսկական գլխացավանք, որին համակարծիք է հանրության գերակշիռ մասը, ու հիմա ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը նույնպես մեղքի իր բաժինն ունի, ինչքան որ ունեն նաև «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները, քանի որ քանդման աշխատանքներ են իրականացնում՝ ջրագծեր ու էլեկտրալարեր անցկացնելու համար, և օրերով աշխատանքն առաջ չի գնում, որոշ դեպքերում էլ փորման աշխատանքներից հետո ասֆալտապատումը կատարում են ուշ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,-հայտնում է shamshyan.com-ը;