Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան Նիկոլը իր ամբիոնային ելույթներից մեկում վերջերս վրդովված ասում էր. «որ ասում ենք՝ թուրքը մնում է թուրք, էնտեղ էլ ասում են՝ հայը մնում է հայ»։
Երբ մենք ասում ենք՝ թուրքը թուրք կմնա, ու նայում ենք պատմությանը, տեսնում ենք ցանկացած պարագայում թուրքերի՝ հայերին բնաջնջելու, սպանդի, արտաքսման, իրավունքների անտեսման, վայրագությունների փաստերը ու մղումը։
Իսկ այդ ինչ է բորբոքվում Փաշինյանը, այդ ինչ է տեսնում թուրքը, ում կողմից այդպես սրտացավորեն գոչում էր ԱԺ ամբիոնից։ Տեսնում է մի ազգ, հնամենի, ում Հայրենիքը ինքը դարեր, տարիներ ու նույնիսկ օրեր շարունակ գրավել ու գրավում է, իսկ նրանք՝ հայերը, ով թրքական անարդարություն՝ ապրել են ուզում, մարդավայել ապրել։
Եթե Փաշինյանը ուզում է համոզել, որ հայի՝ իր Հայրենիքում ապրելու իրավունքը ստորադաս է թուրքերի ցանկություններից, ու դրա համար պիտի իր նման մոտ վազել Էրդողանի մատով կանչելու ժամանակ, խցկվել Ալիևի ու այլ պաշտոնյաների խոսակցության մեջ, թե՝ գնանք կոֆե խմենք, ամեն հավաքի ուրախացնի ու ծիծաղեցնի իր թուրք ու ադրբեջանցի յոլդաշներին, ուզածը տա, որպեսզի նրանց՝ տարածաշրջանից հայերի լինելությունը ջնջելու նկրտումները մարեն՝ սխալվում է։
Փաշինյանին ծաղրածուի տեղ դրած Ալիևը դեռ 21 թվին ծիծաղում էր հայերի վրա, ովքեր Նիկոլ են ընտրել՝ այդպիսի դավաճանական, տգետ, անհեռատես, թուլամորթ «գերագույն հրամանատարի»՝ Պատերազմը խայտառակ տանուլ տալուց հետո։
25 թվի օգոստոսին Ալիևը ասում է՝ «հայ հասարակությունը հիվանդ է», ամենայն հավականությամբ փաշինյանյան իշխանությունը հանդուրժելու համար։
Եթե հերոս հայը զսպում էր թուրքի ամենակուլ ախորժակը, Փաշինյանի կերպարով հային ու Փաշինյան հանդուրժող հային նույնիսկ ադրբեջանցիներն են արհամարհում։ Ու ինչ եք կարծում՝ խնայելու՞ են։ Խնայու՞մ են։
Այսքանից հետո միայն մարդկային ծաղր է Ալիևին «զանգեզուրի միջանցք» տված, Թրամփին «թրամփի ուղի» անվանել խոստացած Փաշինյանի «խորամանկությունը»։
Ու որ Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը, լրիվ սպասելի է՝ Ալիևը խելքը հացի հետ չի կերել, որ գնա այն երկիր, ում մինչև երկու օր առաջ և մինչև վերջ «դուշման» է ասելու։
Անահիտ Ոսկանյան