Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդական օրագիր ֆեյսբուքյան էջից։
Անի Զալինյանը առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդական քաղաքական դաշտում։
Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։