ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
Քաղաքական
11:49 08/10/2025
Աշխարհ

ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան գյուղի վրա հրթիռային հարձակման մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, մեկը՝ վիրավորվել։ Մասամբ ավերվել է նաև սոցիալական ծառայության շենքը։

Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և ինքնապաշտպանության ուժերը։ Շարունակվում են փլուզումների մաքրումը, որոնցում կարող են մարդիկ լինել։ Նահանգապետը վստահեցրել է, որ իրավիճակի վերաբերյալ թարմացումներ կտրամադրի, երբ դեպքի վայրից տեղեկություններ ստանան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել