Արցախցի 75-ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է
Իրավունք
20:59 01/11/2025
Հայաստան

Արցախցի 75-ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 75-ամյա արցախցի Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է։ Նրան գտել են սառած ու բոտաբոբիկ։ 

«Քիչ առաջ ենք գտել ոստիկանների հետ։ Մարգարայի դաշտերից մեկում էր։ Գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Տատիկը ոտաբոբիկ էր, սառած ու մոլորված վիճակում։ Հավանաբար ճանապարհին կորցրել էր կոշիկները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքապետ Միհրան Հովհհանիսյանը։

Համայնքապետը նաև նշել է, որ Շտապօգնության խումբ են կանչել, բժիշկները տատիկի առողջական վիճակը գնահատում են կայուն։ Եթե անհրաժեշտություն լինի, կկատարվի հիվանդանոցային բուժում։

 Վարդանաշենի տարածքում և հարակից գյուղերում երեկվանից են փնտրում 75-ամյա Ժաննա Անտոնյանին։  Նա արցախցի է, ապրել էր Արցախի Մարտունու շրջանի Հացիկ գյուղում։ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնք է տեղափոխվել 2023-ին։ Նա ուներ հիշողության կորուստ։  Հարազատներն ասել են, որ ամեն օր շորերն էր հավաքում, որ ճանապարհվի իր տուն՝ Արցախ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder