Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
20:23 01/11/2025
Հայաստան
Այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի կնիքը՝ առանց Արարատ լեռան
Կառավարության դեռևս սեպտեմբերի 11-ին ընդունած որոշմամբ, այսօրվանից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։
Օգտատերեն այսօր արդեն տեսանյութեր են հրապարակել՝ սահմանանշանի կնիքն՝ առանց Արարատ լեռան։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության ընթացքում ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռը հանելու հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել, այս որոշումը բխում է բացառապես անվտանգության ռազմավարությունից։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder