Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը է շրջվել
Հասարակություն
16:27 02/11/2025
Հայաստան

Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը է շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։

«Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder