Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել. Արագածոտնի թեմ
Հասարակություն
15:34 03/11/2025
Հայաստան

Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել. Արագածոտնի թեմ

Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Այս մասին հայտում են Արագածոտնի թեմից։ 

«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,- նշում են թեմից։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս կիրակի էլ մասնակցելու է Թալինի Սուրբ Աստվածամայր եկեղեցում մատուցվող պատարագին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder