Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Սպորտ
21:35 03/11/2025
Հայաստան

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են.

«Հայաստանի 5-րդ ոսկին` Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմ անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր:

Երկամարտի 232 կգ արդյունքով` Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր