Հաղարծինում ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով երեք տուժած դեռ հիվանդանոցում են
Հասարակություն
11:37 03/11/2025
Հայաստան

Հաղարծինում ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով երեք տուժած դեռ հիվանդանոցում են

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկը երեկ վիրահատության է ենթարկվել։ Այս մասին Panorama.am-ին այս մասին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Բուժօգնության դիմած մյուս բոլոր տուժածները անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,-ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին էքսկուրսիայի տարած «BUS VOYAGE» ընկերության ավտոբուսներից մեկը Հաղարծին վանական համալիրից վերադառնալիս ճանապարհին կողաշրջվել էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, պատճառը եզրային հողի փլուզումն է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաղարծինում ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով երեք տուժած դեռ հիվանդանոցում են