3-ամյա երեխային խեղդամաh է արել հայրը. ՆԳ նախարար
Իրավունք
12:38 03/11/2025
Հայաստան

3-ամյա երեխային խեղդամաh է արել հայրը. ՆԳ նախարար

«Նախնական տվյալներով, սպանություն է եղել. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 

Նա նաև ասաց, որ այս վարկածն, ի թիվնս այլնի, եղել է իրենց ուսումնասիրության շրջանակում։

«Եղբյարն, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավվել էինք համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա, կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ 

Շատ նախնական տվյալներով,  երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել,  հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Երեխայի հոր նախնական ցուցմունքի համաձայն, երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ տվյալ հանրայնացնել չի կարող։  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder