3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում
Հասարակություն
15:38 02/11/2025
Հայաստան

3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում

ՆԳՆ-ից հայտնում են,որ փրկարարները հայտնաբերել են անհետ կորած երեխայի դին։

«Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Կատարվում է նախաքննություն»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում