3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին ներգրավված է 100 ոստիկան, 212 փրկարար
Օրվա թեմա
11:43 29/10/2025
Հայաստան

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին ներգրավված է 100 ոստիկան, 212 փրկարար

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։

«Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին ներգրավված է 100 ոստիկան, 212 փրկարար