Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արդեն չափն անցնում եք». Վիճաբանություն՝ Լիլիթ Գալստյանի և Սիսակ Գաբրիելյանի միջև
«Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը վանդալիզմի է ենթարկվել։ Փոխանակ ասեք՝ գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, ասում եք՝ սա, նա, ցուցակը, չգիտեմ ինչ»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերոնորոգման աշխատանքների շուրջ ծավալված քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հանձնաժողովի նիստը նախագահող ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մյուս մույթերը վերանորոգելու մրցույթի ժամանակ հրավիրեն նաև Լիլիթ Գալստյանին. «Թող գա ու մասնագիտական կարծիք հայտնի։ Իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք՝ ի դեմս ձեր։ Մյուս մույթերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրեն...»

Լիլիթ Գալստյանն արձագանքեց, որ ինքը քաղաքաշինական խորհրդի անդամ է եղել։
«Ընկերություն բացեք, եթե այդքան լավ մասնագետ եք, հաստատ պատգամավորի աշխատավարձից շատ կստանաք, հաստատ անգործ չեք մնա»։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց. «Արդեն չափն անցնում եք։ Պարոն Գաբրիելյան, չափը մի անցեք։ Իմ մասնագիտական որակների հետ գործ չունեք, մանդատի հետ գործ չունեք, իմ ապագա քաղաքական ճակատագիրն էլ թող ձեզ չանհանգստացնի։ Մտածեք ձեր սեփական քաղաքական թիմի թե թողած արյունոտ հետագծի, թե ապագայի մասին։ Այ քեզ բան։ Ունակ չեք մասնագիտական քննարկման»։
Սիսակ Գաբրիելյանը զգուշացրեց, որ եթե շարունակի ընդդիմադիր պատգամավորը, նրան կհեռացնի դահլիճից։
Մանրամասն՝ տեսանյութում։