Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանով անցնող երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն. Հարավկովկասյան երկաթուղի
Տնտեսություն
22:01 06/11/2025
Հայաստան

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանով անցնող երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն. Հարավկովկասյան երկաթուղի

Հարավկովկասյան երկաթուղին հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։

Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանով անցնող երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն. Հարավկովկասյան երկաթուղի