Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցին սոված էր, բայց փակեց ճանապարհը՝ չընդունելով Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը. Հակոբյան
«2023 թվականի սեպտեմբերին, չնայած Արցախում մարդիկ սոված էին, բայց իրենք անձամբ որոշում կայացրեցին ու փակեցին ճանապարհը՝ չընդունելով Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ ժողովուրդը ոչ թե հպարտ էր, ուզում էր սովից մեռնել, բայց չվերցնել այդ ցորենը, այլ շատ լավ հասկանում էր, որ այդ պարագայում ընդհանրապես Արցախի թեման փակվելու էր, որովհետև գոյություն չունի տնտեսական ինտեգրում, դա իրականում հենց ինտեգրում էր, համակեցություն, միասին ապրել, իսկ իրենք շատ լավ գիտեն, որ անհնար է Ադրբեջանի հետ խաղաղություն կերտել մեկ հարկի տակ։
«Արդբեջանում գիշերը քնելիս մտածում են՝ ինչպես մորթեն քո զավակին, քանի որ դա իրենց պետության քարոզչությունն է։ Նիկոլական «խաղաղության» դարաշրջանում տեսնում ենք՝ զուգահեռ Ադրբեջանում ինչ քարոզչոություն է գնում»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա վստահ է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում սկսած 2019 թվականից՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո, առ այսօր, բոլորը պայմանավորվածությունների արդյունք են։
«Նույնիսկ շրջափակումը, արդեն իսկ վստահ եմ, տեղի է ունեցել Հայաստանի իշխանության համաձայնությամբ»,- ասաց Մ.Հակոբյանը։