Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների բավարարումից հետո. Հաջիզադե
Քաղաքական
16:54 07/11/2025
Տարածաշրջան

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների բավարարումից հետո. Հաջիզադե

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար նախ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:

«Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որտեղ պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»,- ասել է Այհան Հաջիզադեն

Արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով, «միայն բոլոր պայմանները բավարարվելուց հետո կարող են սկսվել համաձայնագրի ստորագրման վայրի վերաբերյալ քննարկումները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների բավարարումից հետո. Հաջիզադե