Ղազախական ցորենով բեռնված գնացքը հասել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով
Քաղաքական
07:57 08/11/2025
Հայաստան

Ղազախական ցորենով բեռնված գնացքը հասել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

ՀՀ կառավարությունից նշում են, որ ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ–ից ձեռք բերված ցորենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազախական ցորենով բեռնված գնացքը հասել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով