Խոշոր ավտովթար «Audi Q5»-ն և «Toyota Vitz»-ի մասնակցությամբ, կա ծանր վիրավոր
Հասարակություն
20:44 09/11/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար «Audi Q5»-ն և «Toyota Vitz»-ի մասնակցությամբ, կա ծանր վիրավոր

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են «Audi Q5» մակնիշի և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։Վիրավորին առաջինը օգնություն են հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի թիվ 4-րդ ենթակայանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վահե Գևորգյանն ու մեկ այլ բժշկական կենտրոնի բժիշկ Մուշեղ Նադիրյանը:  Վերջինները իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:  

 Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փասատով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder