Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել, նա կլինի խիստ դատական վերահսկողության տակ
Քաղաքական
17:02 10/11/2025
Աշխարհ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել, նա կլինի խիստ դատական վերահսկողության տակ

Փարիզի վերաքննիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ  Նիկոլա Սարկոզիին ազատ է արձակել և սահմանել է դատական ​​վերահսկողություն՝ մուտքի արգելքով։

Եվրանյուզի հաղորդմամբ, միջնորդությունը ներկայացրել էին նախկին նախագահի փաստաբանները։ Սարկոզին նիստին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով, որից հետո դատախազը խնդրել է նրան ազատ արձակել խիստ դատական ​​հսկողության ներքո։

Սեպտեմբերի 25-ին Փարիզի քրեական դատարանը Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ «հանցավոր դավադրության» համար, որը կապված էր նրա 2007 թվականի ընտրարշավի ենթադրյալ լիբիական ֆինանսավորման հետ։

Նախկին նախագահի կալանավորումը Ֆրանսիայի Հանրապետության և Եվրամիության պատմության մեջ առաջին դեպքն է։

Նիկոլա Սարկոզին պնդել  է իր անմեղության մասին և բողոքարկել է իր դատավճիռը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder