ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը
Իրավունք
10:51 10/11/2025
Հայաստան

ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Անուշ Համբարձումյանին ձերբակալվել էր երեկ գիշեր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված՝ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործական» միջոցառում էր կազմակերպե։ 

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Ականատես» ահազանգել էր, որ նոյեմբերի 5-ին Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի կողմից, ով միաժամանակ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված՝ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և ենթադրաբար տվյալ կուսակցության անդամ է, արձանագրվել է բարեգործության իրականացման դեպք։

«Նշենք նաև, որ ավելի վաղ Անուշ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում բազմիցս իրականացրել է քարոզչություն հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

Կուսակցության աջակից/անդամ հանդիսացող անձի կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում բարեգործություն անելը, նույնիսկ կուսակցության կամ թեկնածուի անունից չկատարվելու և բարեգործության հետ մեկտեղ ուղղակի քարոզչություն չիրականացնելու դեպքում անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ ենթադրություն կարող է առաջացնել բարեգործության՝ կուսակցության կամ թեկնածուի հետ փոխկապակցված, նրանց գործունեությանը առնչվող լինելու վերաբերյալ։

Ակնկալում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի դեպքը և անհրաժեշտության դեպքում՝ կդիմի իրավապահ մարմիններին»,-նշել էր «Ականատես»-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը