Լենուղի գյուղում այրվել է անասնակեր
Հասարակություն
22:49 11/11/2025
Հայաստան

Լենուղի գյուղում այրվել է անասնակեր

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին, ժամը 18։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ չշահագործվող քարե շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:11-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder