Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում մահացել է 0-4 տարեկան 26 երեխա, որից 22-ը 0-1 տարեկան են։ Նման վիճակագրություն պարզեց Panorama.am-ը՝ համեմատելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-օգոստոսին» ու «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին» հրապարակումները։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա 2025թ. հունվար-օգոստոսին մահացել է 0-4 տարեկան 207 երեխա, որից 169-ը 0-1 տարեկան են։ Հունվար-սեպտեմբերին գրանցվել է 0-4 տարեկան 181 երեխայի մահ, նրանցից 165-ը 0-1 տարեկան են։
Ուշագրավ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ Հայաստանում մանկահասակ երեխաների մահվան դեպքերն էականորեն ավելացել են։ Եթե 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում արձանագրվել է 0-4 տարեկան 184 երեխայի մահ, ապա 2025-ին այդ թիվը հասել է 207-ի։ Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների մահվան դեպքերն ավելացել են 23-ով։
Որո՞նք են երեխաների մահվան դեպքերի ավելացման պատճառները, ո՞ր ԲԿ-ներում են գրանցվել երեխաների մահվան դեպքերը։ Panorama.am-ի այս հարցերին առողջապահության նախարարությունից չպատասխանեցին։
«Բնակչության մահացության տեղեկատվությունը պաշտոնապես վարվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրվող մահվան վկայականների հիման վրա։ Մահացության վերաբերյալ տվյալներն ըստ պատճառների պաշտոնապես տրամադրվում են տարեկան կտրվածքով։ 2025 թ. տվյալները դեռևս հասանելի չեն»,-այսպես հիմնավորեցին նախարարությունից։
ԱՆ-ից միաժամանակ հայտնեցին. «Յուրաքանչյուր երեխայի մահվան դեպք գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ուղղված կանխարգելմանը»։

