Ցորենի ներկրմամբ հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում. Գառնիկ Դանիելայն
Քաղաքական
12:34 11/11/2025
Հայաստան

Ցորենի ներկրմամբ հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում. Գառնիկ Դանիելայն

«Ցորենի ոչ միայն որակը, այլև արժեքն է կարևոր, թե ինչ արժեք է նստում նույն ղազախական ցորենի Հայաստան գալը»,-ԱԺ ճեպարզրույցների սրահում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և հավելեց. «Մենք հարցումներ ենք պատրաստել և պատրաստվում ենք այդ հարցումներն ուղարկել պատկան մարմիններին՝ հասկանալու համար թե ինքնարժեքն ինչքան է։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ եթե ցորենով բեռնված վագոնները դատարկ հետ են ուղարկվում, ապա այն իքնարժեքի վրա լրացուցիչ գին է, բացի այդ որպես տարանցիկ բեռ Վրաստանին է գումար փոխանցվել։

 Առաջիկայում մենք կպարզենք , թե այդ մեկանգամյա եկած ցորենի իրական պատճառները որն են։

 Նրա խոսքով, լրացուցիչ պարզաբանումներ պետք է մտցվեն, թե այն ինչ որակի է, անասնակեր է, թե ոչ։

«Լրացուցիչ պարզաբանում պետք է տան, ոչ թե PR ակցիա անեն, թե Հայաստանն այլևս այլընտրանքներ ունի և այլն»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ապաշրջափակում կլիներ, եթե որոշ բեռներ՝ ցորեն, թե այլ, գային Իջևան կայարան՝ Ղազախ-Իջրան 10 կիլոմետրանոց հատվածով, որտեղ ռելսերը տեղում են։

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ցորենով հասարակությանը հերթական զիջումներին են նախապատրաստում։

«Ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել հայկական կողմին։ Տարածքների մասով Նիկոլ Փաշինյանն անոնսել է՝ ասելով, որ ՀՀ-ի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է հետ վերադարձվեն, հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում»,- ասաց Դանիելյանը։

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «անկլավների» իրավական հիմքերը չկան, բայց ենթադրեց, որ Կիրանցի նման դրանք միակողմանի կհանձնվեն Ադրբեջանին, դիմացը չստանալով Արծվաշենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցորենի ներկրմամբ հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում. Գառնիկ Դանիելայն