«Ինչո՞ւ պետք է շեշտեն». Փոխնախարարի պարզաբանումը՝ Ղազախստանից բերված 4-րդ դասի ցորենի մասին
Տնտեսություն
12:27 11/11/2025
Հայաստան

«Ինչո՞ւ պետք է շեշտեն». Փոխնախարարի պարզաբանումը՝ Ղազախստանից բերված 4-րդ դասի ցորենի մասին

«Եթե ներկրվում է այդ կարգի ցորեն, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին։ Ի՞նչ կա այդտեղ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար  Էդգար Զաքարյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ղազախստանից Հայաստան ներմուծվում 4-րդ դասի ցորեն և ինչո՞ւ նախարարությունը չէր ասել։

Նա ինքը հարցադրում արեց, թե մինչև այդ ինչ-որ մեկը կա՞րգ է ներկայացրել. «Լուրջ, որտե՞ղ է գրված։ Իհարկե, ներկայացված չէ,  ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞։ Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ։

Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, հիմա թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորե՞ն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, լավ է՝ հնարավոր է գնիջեցում լինի»։

 Էկոնոմիկայի փոխնախարարը չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է շեշտեին, որ գալիս է անասնակեր. «Տենց, դա էլ 4-րդ կարգ է եկել»։

Նա հայտարարեց, որ ի սկզբանե բոլորն ասել են, որ հացի խնդիր չկա. «Սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսֆիկցիան կարևոր բան է»։  

 Էդգար Զաքարյանն ասաց, որ Ռուսաստանից ներկրվածը նորմալ ցորեն է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ինչո՞ւ պետք է շեշտեն». Փոխնախարարի պարզաբանումը՝ Ղազախստանից բերված 4-րդ դասի ցորենի մասին