Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին. Ահազանգ
Քաղաքական
13:27 12/11/2025
Հայաստան

Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին. Ահազանգ

Քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը։ Այս մասին ահազանգում է շարժումը։ 

Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանը մանրամասնում է, որ նրան տարել են կուսակցության գրասենյակի դիմացից՝ ասֆալտին փռելով։

«Չգիտենք՝ ուր տարան։ Բլոգերը եղել է իր ընկերուհու հետ»,-ասաց Գ. Ստեփանյանը։

Նրա խոսքով,  Օնո Հարությունյանը բարձրաձայնում էր Էջմիածնի քաղաքապետարանի թույլ տված խախտումների, խայտառակ ղեկավարման մասին։

«Գցեցին գետնին, տարան դրեցին մեքենայի մեջ, իմ հեռախոսն էլ վերցրեցին ձեռքից, ասեցին՝ ի՞նչ իրավունք ունեք նկարելու։ Քաղաքացիական հագուստով էին»,-մանրամասներ է պատմում ընկերուհին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին. Ահազանգ