Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել. Փաշինյան
Քաղաքական
12:16 12/11/2025
Հայաստան

Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել. Փաշինյան

«Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն։

Նա հայտնեց, որ 2018թ-ին հատուկ դեսպանների հետ հանդիպում է ունեցել։

«Իրենք հանդիպում են ուզել ինձնից, որի նպատակը եղել այն, որ ինձ ասել են՝ մենք կարող ենք աջակցել։ Ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիքը չունեմ, որպեսզի ՀՀ-ում մեր քաղաքական օրակարգն առաջ մղեմ»-ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե սուտ է դեսպանի միջոցով իրեն ինչ-որ մի առաջարկ անելու պնդումը։

Կրկնելով, որ Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից՝ փաշինյանը շարունակեց.

«Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել։ Ընդհանրապես որևէ պաշտոնի մասին որևէ մեկի հետ խոսակցություն չի եղել։ Ես թույլ չէի տա, որ այդպիսի խոսակցություններ լինեին։ Ես բացառում եմ դա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder