Փաշինյանը 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է՝ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն. ո՞վ էր իրեն առաջարկել, ես չեմ առաջարկել. Սերժ Սարգսյան
Քաղաքական
08:42 08/11/2025
Հայաստան

Փաշինյանը 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է՝ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն. ո՞վ էր իրեն առաջարկել, ես չեմ առաջարկել. Սերժ Սարգսյան

«Ռադիոտուն մտնելուց հետո մարդիկ չավելացան ցուցարարների շարքերում։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ եթե նման բողոքի, շարժումների դեպքում մարդ ես ձերբակալում, բողոքավորների թիվն ավելանում էր»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2018 թվականին Նիկոլ Փաշիյանի և կողմնակիցիների կողմից Ռադիոտուն մտնելու դրվագի մասին՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այդ ժամանակ քրեական գործ չհարուցվեց ու օրինական ճանապարհով վերջ չդրվեց այդ արշավին, քանի որ պետական պահպանվող տարածք էին մտել։

Նա նշեց, որ անմիջապես հարուցվել էր քրեական գործ, բայց վերցնել և ղեկավարներին ձերբակալել, կարող է մարդկանց թիվը շատանալ։

«Հայկական ասացվածք կա․ եթե իմանայի որտեղ էի ընկնելու, փափուկ բարձ կդնեի այդտեղ։ Եթե իմանայինք վերջն այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք։ Հեշտ է կողքից մտածել»,- ասաց Ս. Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը նաև ասաց, որ Եվրամիության դեսպանը հապաղում էր ԵՄ ղեկավարության շնորհավորքները փոխանցեր՝ հրապարակայնացնելու համար։

«Բրյուսելից ստացանք հավաստի տեղեկություններ, որ այդ մարդիկ անմիջապես շնորհավորել են իմ ընտրվելը։ Բայց  դեսպանը  այդ շնորհավորանքը 2-3 օր չէր բերում արտաքին գործերի նախարարություն։ Բերեց այն  ժամանակ, երբ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ասաց՝ եթե չբերես, ապա զանգելու եմ Բրյուսել, իրենց թույլտվությամբ ինքներս հրապարակելու ենք»,-  ասաց նա՝ համաձայնվելով այն դիտարկմանը, որ ԵՄ դեսպան Սվիտալսկին դա պահելով՝ փորձում էր փողոցը տաքացներ։

Ս. Սարգսյանը նշեց, որ այդ նույն դեսպանը գիրք է գրել, որտեղ շատ ակնհայտ երևում է իր գործունեությունը։

«Փոխանակ ինչ-որ հեքիաթներ պատմեր, ավելի լավ կլիներ, որ ինքը ասեր, գրքում գրեր, թե ինչպես է կապիտուլյանտը գնացել և ասել, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։

Ո՞վ էր իրեն առաջարկել։ Վստահ եմ, գալու է ժամանակ, երբ այդ մասին խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, ձեզ էլ ինչ-որ բան են առաջարկե՞լ, թե՞ ոչ։

 Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է իրեն առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել։

Ինչու է վազել Սվիտալսկու մոտ։ Ենթադրում եմ, որ Սվիտալսկին էր կուրացիա վերցրել, կամ էլ մեկ ուրիշն էր վերցրել, Սվիտալսկու միջոցով էր կուրացիան անում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է՝ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն. ո՞վ էր իրեն առաջարկել, ես չեմ առաջարկել. Սերժ Սարգսյան