Վրաստանում ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածները՝ ըստ թուրքական ԶԼՄ-ների
Քաղաքական
14:12 12/11/2025
Տարածաշրջան

Վրաստանում ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածները՝ ըստ թուրքական ԶԼՄ-ների

Վրաստանում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում եղել է 20 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Այս մասին գրում է  «Հենակետ» վերլուծական կենտրոնը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վարկածը բացառվում է, քանի որ ինքնաթիռը տեղափոխում էր F-16 կործանիչների մեխանիկական պահեստամասեր և օդանավում պայթուցիկ նյութեր չեն եղել։ Այս պահին չեն հայտնաբերվել նաև արտաքին ազդեցության հետքեր։ Ի տարբերություն 2024-ի դեկտեմբերին Գրոզնիում խոցված AZAL ինքնաթիռի դեպքի՝ թուրքական C-130-ի իրանի վրա ոչ մի անցք կամ վնասվածքի նշան չի արձանագրվել։

Վթարի առնչությամբ շրջանառվում են երկու հիմնական վարկածներ։ Առաջինը՝ ինքնաթիռը շահագործման մեջ է եղել երկար տարիներ, վերջին կապիտալ վերանորոգումը կատարվել է 2020 թվականին, ուստի իրանի տեխնիկական խափանումը կարող էր պայմանավորված լինել մետաղական կոռոզիայով։ 

Երկրորդ տարբերակի համաձայն՝ պատճառը կարող էր լինել բեռի ոչ պատշաճ ամրացումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder