Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները երեկ հերթով ընդունել են ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպաններին: Ուշագրավ է, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն առանձին է ընդունել, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` առանձին։
Սիմոնյանի հանդիպման հաղորդագրությունում ասված է. «Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները»:
Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև «Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին», իսկ Ռուբեն Ռուբինյանի ռելիզում գրված է. «ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռ. Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը»։
«Տպավորություն է, որ Դուք և Ալեն Սիմոնյանը խռով եք իրարից` ինչո՞ւ եք նույն մարդկանց հետ նույն օրը առանձին-առանձին հանդիպում»,- հարցրինք Ռուբինյանին։ «Բայց մենք տարբեր ձևով ենք հանդիպում, չէ՞, Ալեն Սիմոնյանը՝ որպես ԱԺ նախագահ, ես` որպես փոխնախագահ կամ ՀՀ-Թուրքիա բանագնաց։ Կամ, օրինակ, Սարգիս Խանդանյանը որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, այնպես որ, չստացվեց...»,- ասաց նա: Նույն օրը դեսպանների նույն կազմը նաև Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։